ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանը Վայոց ձոր այցի շրջնակում հանդիպել է մարզպետի հետ

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ Հանրապետության հարավային շրջաններ ամենամյա ավանդական այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Կ.Ա. Միքաելյանի հետ, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի կարևորությունը, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության զգալի ներուժը:

Առանձնահատուկ ընդգծվել է Վայոց Ձորի մարզի՝ Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ փոխգործակցության դրական օրինակը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ա.Վ. Դոնչենկոն և Ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վ.Վ. Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button