ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության ջանքերին

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, ամենօրյա ճեպազրույցում ասաց Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրելու համար»,- ասաց նա։

«Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավոր ենք աջակցել նրանց ամեն կերպ, ինչպես կարող ենք, ներառյալ հանդիպում հրավիրելը, եթե դա օգտակար լինի», — ավելացրեց Միլլերը:

Back to top button