ԿարևորՀասարակություն

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրերը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն․ Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում: Պրն․ Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրվել է երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը ոլորտային համագործակցության խթանման նպատակով։ Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ։

Back to top button