
Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,– ասել է Սեժուրնեն։
Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվել են դեռ 2023-ի տարվա աշնանը, ինչից հետո Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության զինատեսակների առաջին խմբաքանակը։ Իսկ այս տարվա հունիսին CAESAR հաուբիցների ձեռքբերման պայմանագիր էր ստորագրել։




