ԿարևորՄիջազգային

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղներ են․ կան զոհեր

Կենտրոնական Եվրոպայի երկրներում հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել։

Առնվազն չորս մարդ է մահացել Ռումինիայում, փրկարար ծառայությունները փորձում են փրկել տուժած շրջաններում գտնվող տասնյակ մարդկանց։

Չեխիայում շաբաթ առավոտյան գետերի ջրերը երկրի տասնյակ շրջաններում հասել են վտանգավոր մակարդակի՝ քաղաքներում և գյուղերում տներ և ճանապարհներ հեղեղվելով: Հորդառատ անձրևի և ուժեղ քամիների պատճառով ավելի քան 63 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։

Պրահայում պաշտպանիչ պատնեշներ են տեղադրվում, ջրամբարները դատարկելու համար ամբարտակներից ջուր են բաց թողնում:

Հարևան Ավստրիայում շաբաթ օրը ցերեկը իշխանությունները «աղետի գոտի» են հայտարարել Ստորին Ավստրիայի հյուսիս-արևելքում 24 գյուղ և սկսել են տարհանել բնակիչներին այդ շրջաններից։

Հորդառատ անձրևների պատճառով Դանուբ գետում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է նաև Վիեննայում ։

Արևելյան Ալպերում առատ ձյուն է տեղում։ Լեհաստանում զինվորականները մոբիլիզացվել են, իշխանությունները բնակիչներին կոչ են արել մթերք կուտակել և պատրաստվել էլեկտրաէներգիայի անջատումներին:

Իրավիճակը լարված է, քանի որ կենտրոնական եվրոպացիներից շատերը հիշում են 1997 թվականի ջրհեղեղը, որը ավելի քան 100 մարդու կյանք խլեց:

Back to top button