ԿարևորՀասարակություն
ՀՀ ԱԽ քարտուղարը ճապոնացի գործընկերոջ հետ անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: