Ֆրենկ Փալոնը ողջունում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը կրկնապատկելու ԱՄՆ-ի որոշումը
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ կառավարության որոշումը՝ կրկնապատկելու Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը, որը կնպաստի երկրում ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը։
«Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիսի վարչակազմը շարունակում է ջանքերը ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ կրկնապատկելով իր օգնության փաթեթը USAID-ի միջոցով: Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսական և անվտանգային անկախությունը», — գրել է պատգամավոր Փալոունը X-ում:
Glad to see that the Biden-Harris Administration continues efforts to fortify relations with Armenia by doubling its aid package through @USAID. This additional funding will help bolster Armenia's democracy and strengthen its economic and security independence. https://t.co/8CyC4pbotr
— Rep. Frank Pallone (@FrankPallone) September 11, 2024
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը կարևոր քայլ կատարեցին իրենց գործընկերության մեջ՝ փոփոխելով իրենց համատեղ Զարգացման նպատակների դրամաշնորհային համաձայնագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի գնահատված ներդրումը $120 մլն-ից հասցնելով $250 մլն-ի և ընդլայնելով համագործակցության և աջակցության ոլորտները։