Նվեր մեղվափեթակները՝ հանուն կայուն եկամտի․ Չկալովում մեղրաքամ է
«Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների կատարում հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու և Սյունիքի մարզերի ընդհանուր թվով 12 բնակավայրերի ֆերմերների տրամադրվել են մեղվաընտանիքներ և փեթակներ՝ համատեղ մեղվապահությամբ զբաղվելու և կայուն եկամուտ ունենալու նպատակով։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը նաև աջակցում է հողերի դեգրադացիայի կանխարգելմանը։ Լոռու մարզի Չկալով գյուղում ծրագրի պատասխանատուները ներկա են եղել մեղրաքամի։
Չկալովում եռուզեռ է։ Համլետը,Գրիգորն ու Կարենը մեղվափեթակներին ծուխ են տալիս, հերթով բացում են, ստուգում ու փակում։ Եկող տարի նոր մեղվաընտանիքներ կաճեցնեն ու երիտասարդ մեղուների բերքը կհամտեսեն։ Կեսօրի լռության մեջ մեղուների բզզոցն է լսվում։ Մեղրաքամիչի պատերին մեղրը ծոր է տալիս, խառնվում Գրիգորի ու Համլետի հումորին. «Ոնց են ասում՝ մեղր քամողը մատը լիզում է։էս լորենու բարձր սարի մեղր ա, 2 օր առաջ ենք բերել սարից»։
15 տարի մեղվապահությամբ եմ զբաղվում՝ Համլետ Մխիթարյանն է ասում։ Այս տարի մոտ 200 կգ մեղրունի։ Մեղուների հետ աշխատանքը մի ուրիշ փիլիսոփայություն է՝ ասում է։ Մեղվի հետ մեղվի պես պիտի աշխատես, որ լավ բերք բերի։ Կարևորը մեղվամայրերն են։ Մի ողջ ընտանիք են կառավարում։ Եթե մայրը թույլ եղավ, մեղուները կծուլանան։ Մեղվաընտանիքըհամախմբված ու թիմային աշխատանքի լավագույն օրինակ է համարում Համլետ Մխիիթարյանը.
«Մարդկությունը կուզեմ մեղվի մոր պես կարենա, մի մերը դաստիրակում է իրա դռնապանից, իրա աշխատողից, իրա ամեն ընչից, սաղ էդ մի մորը նայելով են։ Ինքը գիտի ինչ ա պետք, իրա ընտանիքը կարում ա պահի։ Մի փոքր միջամտում ենք, ինքը սաղ էդ ամեն ինչը կարում ա անի, մեղուն հզոր է, մեղվին, եթե աշխարհը օրինակ վերցնի, շատ հզոր բան է։ Մեղուն չի կարելի ոչ մի բանի հետ համեմատել։ Որպես բիզնես շատ լավ բիզնես ա, եթե կարենաս զարգացնես, մարդիկ կարան դրանով ամեն ինչի հասնեն»։
Չնայած անձրևներին՝ այս տարվա մեղրաբերքից գոհ են։ 3 համագյուղացիներով մեղվապահների խումբ են ձևավորել ու համատեղ 12 մեղվափեթակ ստացել ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունից։ Պահում- փայփայում են, որ եկող տարի լավ բերք ստանան։ Վարպետ մեղվապահը Գրիգոր Կարապետյանն է։ 1986-ից մեղվապահությամբէ զբաղվում։ 35 փեթակ ունի։ Եթե պետությունը ձեռք մեկնի, 50-ի կհասցնեմ ՝ ասում է։ Գյուղերում մեղվապահությանն ուղղված ծրագրերն անհրաժեշտ են։ Բարձրորակմեղվամայրեր ենք ստացել ծրագրով՝ ասում է․ և՛ լավ սերունդ են տալիս, և՛ լավ բերք․ մնում է եկող տարին բարենպաստ լինի.
«Բաքֆաստ տեսակի մեղվամայրեր կան, եկող տարի արդեն մեղվաընտանիքների մայրերով կզարգացնենք մերը, մեր համար ավելի նպաստավոր, ֆինանսապես ավելի կայուն տարի կլինի: Ծրագրով տված մայրերը շատ բերքատու են, եկող տարի մայրաբուծությամբ կզբաղվեմ ես, ու ավելի շատ եկամուտ կունենանք հաջորդ տարի»։
2022-ից Չկալովը Թումանյան խոշորացված համայնքի կազմում է։ Բարձրլեռնային բնակավայրում ռիսկային է գյուղատնտեսությամբ զբաղվելը։ Հողերը չեն ոռոգվում, տեղումներն էլ անհամաչափ են: Կարկուտը, ցրտահարություններն ու երաշտը շատ են վնասում գյուղատնտեսությանը՝ տեղացիներն են ասում: Չկալովի վարչական ղեկավար Կորյուն Մխիթարյանը ցավով է արձանագրում, որ գնալով գյուղը դատարկվում է։37 տնտեսություն ունեն, 165 բնակիչ, դպրոցում էլ՝ ընդամենը 11 աշակերտ։Մեծ հույսեր ունի, որ մեղվապահների միավորումը վարակիչ կլինի համագյուղացիների համար։
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի «Հողերի դեգրադացիայի կանխարգելման ծրագրի» համակարգող Գևորգ Տեր -Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ ծրագրով աջակցել են 12 գյուղերի, որոնցից 8-ը՝ Լոռու մարզի Թումանյան, 4-ը՝ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքներում։ 2023-ի աշնանը մեղվաբուծության դասընթացներ են անցկացրել, այս տարի էլ են նախատեսում.
«Վարելահողերը կամ արոտավայրերը, որոնք երկար ժամանակ չեն օգտագործվել. մեր հիմնական նպատակը այդ դեգրադացված հողերի վերականգնումն է, որը կազդի հետագա բերքատվության բարձրացմանը։ Լիովին նոր մեղվափեթակներ են, տրամադրվել է նաև մեղրամոմ և հարակից գործիքներ։ 2024-ի աշնանը նախատեսում ենք ևս մեկ դասընթաց, որը կներառի ոչ միայն մեղվաբուծության զարգացման դասընթաց, այլ շուկայավարման, որպեսզի հնարավորություն տանք ֆերմերներին շուկա դուրս գալու, ապրանքը բրենդավորելու և փաթեթավորելու»։
ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը «Հողերի դեգրադացիայի կանխարգելման ծրագիրն» իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությանն առընթեր Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի հետ համատեղ։ Ֆինանսական աջակիցը «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն» է։ Կազմակերպության գնահատման և մոնիթորինգի մասնագետ Գայանե Սիմոնյանն ասում է՝ ծրագրի ամենամեծ արդյունքը գյուղական կոոպերացիայի ավանդույթների ձևավորումն է՝ որպես կայուն զարգացման խթան. «Այս գյուղի և մյուսների ընտրությունը հիմնված էր մեր ռազմավարության վրա։ Մեծ ցանկություն ունենք զարգացնել արժեշղթաների գոյությունը և միավորումը կոոպերատիվների մեջ։ Մեղվափեթակները այս ծրագրի շրջանակներում մեր առաջին փորձն են։ Հուսով ենք շարունակություն կունենա։ Մենք պարզել ենք, թե որ ուղղությունն է, որով ավելի հետաքրքրված են, որում կարող ենք միավորել մարդկանց, որ արդյունավետ աշխատեն միասին։ Տեսանք, որ մեր տված փեթակները ամբողջովին չեն դատարկվում, այսինքն՝ հաջորդ տարի չդատարկված մեղվաշրջանակները ավելի մեծ արդյունք կտան»։
«Այս գյուղի և մյուսների ընտրությունը հիմնված էր մեր ռազմավարության վրա։ Մեծ ցանկություն ունենք զարգացնել արժեշղթաների գոյությունը և միավորումը կոոպերատիվների մեջ։ Մեղվափեթակների տրամադրումը կոոպերացիայի մեր առաջին փորձն է այս ծրագրի շրջանակներում։ Հուսով ենք շարունակություն կունենա։ Մենք պարզել ենք, թե որ ուղղությունն է, որով ավելի հետաքրքրված են, որում կարող ենք միավորել մարդկանց, որ արդյունավետ աշխատեն միասին։ Տեսանք, որ մեր տված փեթակները ամբողջովին չեն դատարկվում, այսինքն՝ հաջորդ տարի չդատարկված մեղվաշրջանակները ավելի մեծ արդյունք կտան»։
Ծրագրի շրջանակներում Լոռու և Սյունիքի մարզերի 12 բնակավայրերի ֆերմերների տրամադրվել են ընդհանուր թվով 120 մեղվաընտանիքներ և փեթակներ՝ համատեղ տնտեսություն վարելու և մեղր ստանալու նպատակով։ Աջակցության շնորհիվ ֆերմերները ոչ միայն սեփական եկամուտներնեն ավելացնում, այլևհամատեղ աշխատելումշակույթ ձևավորում գյուղական բնակավայրերում։