
Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադայի արծա թե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը /Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց/, Էդգար Մինասյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը /Երևանի Քվանտ վարժարան/, իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը` գովասանագրերի:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ:
Առջևում քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են: Հայտնում են ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:




