ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացն իրականացվում է երկու փուլով: 

Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար: 

Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:

Քաղաքացիներն այսուհետ կարող են նաև հետևել ցանկացած հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին GIS համակարգի միջոցով:

Back to top button