ԿարևորՀասարակություն
Գերիների հետ կապված բանակցություններ և խոսակցություններ կան բոլոր ֆորմատներում. Սիմոնյան
Խաղաղության պայմանագրի մեջ գերիների հարցը ներառված չէ, այն ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը ՌԴ-ն և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում. «Արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայմանագրից իրենց ստորագրությունը հետ են կանչել։ Այս հարցը շատ կարևոր է»:
«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունը տանում ենք», — նշել է նա։
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում”