Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել` ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը, հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն իր X-ի էջում։
Մեհդի Սոբհանին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։
«Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը», — ասել է նա:
. دبیر شورای امنیت ملی ارمنستان: مرز ارمنستان و ایران مرز صلح و دوستی است و هیچ نیرویی نمی تواند آن را قطع کند. #مهدی_سبحانی سفیر #جمهوری_اسلامی_ایران در #ارمنستان با آرمن گریگوریان دبیر شورای امنیت ملی ارمنستان دیدار و گفتگو کرد. در این دیدار سفیر جمهوری اسلامی ایران موضع…
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) September 9, 2024