ԿարևորՄիջազգային

Պեդրո Ալմոդովարը ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը

Պեդրո Ալմոդովարի անգլալեզու «The Room Next Door» ֆիլմը Ջուլիանա Մուրի և Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ շաբաթ օրը Վենետիկի 81-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի»:

Փառատոնում Ալմոդովարի ֆիլմի ցուցադրությունից հետո, որն ինքն է բնորոշել որպես «մտորումներ բարեկամության և մահվան մասին», արժանացել է 20 րոպե բուռն ծափահարությունների։

«Կցանկանայի ֆիլմը նվիրել իմ ընտանիքին»,- «Ոսկե առյուծ» արձանիկը ստանալիս ասել է Ալմոդովարը։ «Սա իմ առաջին ֆիլմն է անգլերենով, բայց հոգով այն իսպաներեն է»: Ֆիլմը գրող Սիգրիդ Նունեսի «Ինչի միջով ես անցնում» վեպի էկրանավորումն է։

Ժյուրին՝ Իզաբել Հուպերտի գլխավորությամբ, լավագույն դերասանուհի մրցանակը շնորհել է Նիկոլ Քիդմանին՝ «Babygirl» ֆիլմում կատարած աշխատանքի համար։

Ռեժիսորական աշխատանքի համար գլխավոր մրցանակը ստացել է Բրեյդի Քորբեթը իր 215 րոպեանոց հետպատերազմյան հերոսապատումի՝ «The Brutalist» ֆիլմի համար։

Հայտնի ֆրանսիացի դերասան Վինսենթ Լենդոնը ստացել է լավագույն դերասանի մրցանակը «The Quiet Son» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

Արծաթե առյուծը շնորհվել է Մաուրա Դելպերոյի «Vermiglio» ֆիլմին։ Իտալա-ֆրանկո-բելգիական դրաման պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարվա մասին:

Մրցութային ամենաուշագրավ ֆիլմերից էր Թոդ Ֆիլիպսի «Joker: Folie À Deux» ոչ երաժշտական ​​մյուզիքլը՝ Խոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ;

Back to top button