Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում 4-1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին:
Հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը:
Հայաստանի հավաքականը վերականգնեց առավելությունը 35-րդ րոպեին, երբ Կասպարս Դուբրան գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3-1։ Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց:
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։
Հայաստանի ընտրանին 3 միավորով չորրորդ խմբի առաջատարն է։ Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Ֆարերյան կղզիների եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները խաղացել էին ոչ ոքի՝ 1:1: