
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Քարվաճառ- Երեւան
3, 4, 5, 6, 8… 13. այս թվերը պատահական թվեր չեն։ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Չարեքտար գյուղում յուրաքանչյուր ընտանիքում ամենաքիչը երեք երեխա է ապրում: Բազմազավակ մայրերի այստեղ շատ կհանդիպես։ Քարվաճառցիներն արդեն սովորել են լրագրողների զարմացած հայացքներին, երբ տեղեկանում են, որ Քարվաճառում ծնելությունը բարձր ցուցանիշ է կազմում: Զրուցակիցս երկու ամիս առաջ լույս աշխարհ է բերել իր 8 –րդ երեխային. ունի 4 տղա 4 աղջիկ: «Ամուսինս աշխատում է Դրմբոնում, յոլա ենք գնում, չենք դժգոհում»,- ասում է։
Այս գյուղում հիմնականում բնակվում են Գետաշենի ու Շահումյանի շրջանի բնակիչները: Տիկին Լիդան հուզմունքն ու արցունքները մի կերպ զսպելով պատմում է այն չարաբաստիկ օրվա մասին, երբ պետք է հանձնվեր Շահումյանի շրջանը։ Ապրել է Էրքեջ գյուղում, իսկ այժմ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Չարեքտար գյուղում: Այստեղ հաստատվելուց 14 տարի անց լույս աշխարհ է գալիս իր 6- րդ զավակը։
Սիլվա Հովսեփյան էլ Գետաշենից է: Գրավումից հետո նրանք մի կերպ ոտքով հասնում են Հայաստան: Հայաստանում իրենց լավ ու ապահով են զգում, սակայն տիկին Սիլվայի ամուսինը նախընտրում է վերադառնալ հայրենիք ու ապրել արդեն ազատագրված Քարվաճառում:




