ԿարևորՍպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Լատվիայի ընտրանուն

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի եւ Լատվիայի հավաքականներն այսօր կմրցեն Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի սերբական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Նենադ Մինակովիչը, մրցավարի օգնականներ՝ Նիկոլա Բորովիչը և Բոշկո Բոժովիչը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլան Միտիչը:

Հայաստան — Լատվիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղացանկը Ազգերի լիգայի խաղարկությունում։

  • Հայաստան/Լատվիա — սեմպտեմբերի 7՝ ժամը 20։00
  • Հյուսիսային Մակեդոնիա/Հայաստան — սեպտեմբերի 10՝ ժամը 22։45
  • Ֆարերյան կղզիներ/Հայաստան — հոկտեմբերի 10՝ ժամը 22։45
  • Հայաստան/Հյուսիսային Մակեդոնիա — հոկտեմբերի 13՝ ժամը 20։00
  • Հայաստան/Ֆարերյան կղզիներ — նոյեմբեր 14՝ ժամը 21։00
  • Լատվիա/Հայաստան — նոյեմբերի 17՝ ժամը 18։00

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։

Back to top button