Իրանի նախագահը Կազանում կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այո, կարծում եմ՝ նա կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Մենք հիմա պատրաստվում ենք այս այցին, որպեսզի այն օգտակար և հաջող լինի մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա նախատեսվում է հանդիպում ՌԴ առաջնորդ Պուտինի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ այլ առաջնորդների, իրանական համայնքի հետ և ելույթ գագաթնաժողովում»։
2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ի նախագահությունն անցել է Ռուսաստանին,
այն կտևի մինչև տարեվերջ և ներառում է 200-ից ավելի միջոցառումներ, որոնք ունեն թեմաների լայն շրջանակ։ Իրանը միացել է BRICS-ին 2024 թվականի հունվարի 1-ին։