ԿարևորՄիջազգային
Տրևի շատրվան այցելելը կարող է վճարովի դառնալ
Հռոմի իշխանությունները քննարկում են Տրեվի շատրվան այցելելու համար վճար սահմանելու հնարավորությունը։ Տոմսի հավանական արժեքը կկազմի մեկ եվրո, հաղորդում է euronews-ը։
Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ դիտարկում են այդ հնարավորությունը՝ այցելուների թիվը կրճատելու և «կայուն զբոսաշրջությունը» զարգացնելու համար։ Նորամուծության նպատակը փող աշխատելը չէ, այլ զբոսաշրջիկների հոսքն ավելի լավ վերահսկելը։
Ամեն տարի Իտալիայի մայրաքաղաք է այցելում մոտ 35 միլիոն մարդ։
Հռոմի բնակիչները նախկինի պես կկարողանան այցելել շատրվան՝ անվճար։
Վերջնական որոշում դեռ կայացված չէ։