ԿարևորՄիջազգային

Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովն ասել է, որ իր ձերբակալությունը «սխալմունք» է

Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովն իր ձերբակալությունից հետո, որը տեղի էր ունեցել անցած ամսվա վերջին Փարիզում, առաջին անգամ հրապարակավ հանդես է եկել՝ քննադատելով ֆրանսիական իշխանություններին։

Նա ձերբակալվել էր երեխաների սեռական բռնության պատկերների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հավելվածի հետ կապված խարդախ գործարքների հետաքննության շրջանակներում:

Ուրբաթ Telegram-ի գրառման մեջ Դուրովը պաշտպանել է իրեն՝ պնդելով, որ անձամբ ինքը չպետք է թիրախավորվեր:

«Նախասմարթֆոնի դարաշրջանի օրենքների օգտագործումը՝ գործադիր տնօրենին մեղադրելու երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար, սխալ մոտեցում է», — ասվում է գրառման մեջ:

«Տեխնոլոգիաների ստեղծումը բավականին դժվար է: Ոչ մի նորարար երբեք չի ստեղծի նոր գործիքներ, եթե գիտենա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել այդ գործիքների հնարավոր չարաշահման համար», — հավելել է նա:

Պնդելով, որ Telegram-ը «ինչ-որ անարխիկ դրախտ չէ», Դուրովն ասել է, որ Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը «շատ խնդիրներ է առաջացրել, ինչը հանցագործների համար հեշտացրել է հարթակի հնարավորությունների չարաշահումը»:

«Այդ պատճառով նպատակ եմ դրել զգալիորեն բարելավել իրավիճակն այդ առումով: Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը, և շատ շուտով ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մասին ավելի շատ մանրամասներով», — գրել է նա:

Back to top button