
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիներին, չայցելել Ադրբեջան, եթե չկան անհետաձգելի պատճառներ:
Ըստ նախարարության՝ Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, հնարավոր է կալանավորվեն, կամայականորեն ձերբակալվեն, կա նաև անարդար դատավարության վտանգ։
ԱԳՆ–ից զգուշացնում են, որ նման վտանգի տակ են նաև զբոսաշրջիկներն ու գործնական այցով մեկնողները: Նաև նշում են, որ կալանավորման պարագայում հիմնարար իրավունքների պաշտպանությունը չի երաշխավորվում:
Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ չեն տալիս այցելել Հայաստանին սահմանակից տարածքներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։




