
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսվի գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով ենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում կվերականգնվի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները լարվածության նոր փուլ էր տեղափոխվել փետրվարին՝ France 24-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, որում վարչապետը քննադատել էր կառույցը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար և հայտարարել, որ Հայաստանն, ըստ էության, «սառեցրել» է իր անդամակցությունը դաշինքին։




