
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եդիգարյանին կպարգևատրի «Մադարացի հեծյալ» շքանշանով, հայտնում է Բուլղարական լրատվական գործակալությունը։

Եդիգարյանը պարգևատրվում է Բուլղարիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։
«Մադարացի հեծյալ» շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա և Բուլղարիայի այն քաղաքացիները, ովքեր առանձնակի մեծ վաստակ ունեն Բուլղարիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում։




