ԿարևորՄիջազգային

Պոլտավայում ռուսական հրթիռակոծման հետևանքով 41 մարդ է զոհվել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ռուսական հրթիռների հարվածից 41 մարդ է զոհվել, վիրավորում են ստացել 180–ը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծման ենթարկված շենքերից մեկը ռազմական ուսումնական կենտրոնն է, մյուսը՝ հիվանդանոցը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարդիկ հարվածների տակ են հայտնվել օդային ազդանշանից անմիջապես հետո և չեն հասցրել ապաստարաններ հասնել:

Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնել է շրջանի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։

ՌԴ Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայում Պոլտավայի կապի ռազմական ինստիտուտի վրա։

Կարդացեք նաև

Back to top button