ԿարևորՄիջազգային

Օլիմպիական օղակները կմնան Էյֆելյան աշտարակի վրա․ Փարիզի քաղաքապետի որոշումը՝ թեժ բանավեճի պատճառ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թեժ բանավեճ է առաջացրել՝ հայտարարելով, որ ցանկանում է ամառային խաղերի ավարտից հետո Օլիմպիական օղակները թողնել Էյֆելյան աշտարակի վրա: «Որոշումն ինձնից է կախված, և ես համաձայնություն ունեմ ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) հետ», — ասել է նա Ouest-France թերթին:

«Այո, նրանք կմնան Էյֆելյան աշտարակի վրա», — հավելել է նա:

Փարիզցիների մի մասը պաշտպանում են քաղաքապետի այս քայլը, բայց մյուս մասն էլ կարծում է, որ գաղափարը վատն է:

Հինգ օղակները՝ 29 մ լայնությամբ, 15 մ բարձրությամբ և 30 տոննա քաշով, տեղադրվել են Էյֆելյան աշտարակի վրա մինչև Փարիզի Օլիմպիական խաղերի բացումը, որը կայացել է հուլիսի 26-ին, և սպասվում էր, որ դրանք կհանվեն սեպտեմբերի 8-ին՝ Պարալիմպիկ խաղերի փակման արարողությունից հետո:

Բայց Իդալգոն ասել է, որ ցանկանում է պահպանել կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր միահյուսված օղակները, որոնք խորհրդանշում են հինգ մայրցամաքները:

Նա հավելել է, որ օղակները, որոնցից յուրաքանչյուրը 9 մ տրամագիծ ունի, չափազանց ծանր են և ինչ-որ պահի կփոխարինվեն ավելի թեթև տարբերակով:

Կարդացեք նաև

Back to top button