ԿարևորՄիջազգային

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն էին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացառել է, որ մայիսի 19-ին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել հրթիռակոծման, ռադիոէլեկտրոնային պայքարի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի հետևանքով։

«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմաններն են, այն է՝ մառախուղի թանձր զանգվածի հանկարծակի առաջացումը և ուղղաթիռի բախումը լեռան հետ», — նշվում է գերատեսչության հետաքննության արդյունքներով ամփոփիչ զեկույցում։

Մայիսի 19-ին Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել։ Իրանի նախագահ Ռայիսիից և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանից բացի, ուղղաթիռում էին նաև Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը։ Նրանք Իրան էին վերադառնում Ադրբեջանից։ Օդանավի կործանման վայրում բոլոր ուղևորին մահացած էին գտել։

Կարդացեք նաև

Back to top button