
ՀՀ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հայեցակարգի երկու սկզբունքային կետ է նշել․
«Ինձ համար կարևոր է, որ ՀՀ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ պետության բնույթի և էության մասին։ Երկրորդը, որ սահմանադրությունը ազատ, արդար, թափանցիկ ընտրությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կոմից»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է․ «ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք Հայաստանի ներքին գործը և դա ներքին օրակարգի մաս է»։




