Հասարակություն

«Կենդանիների խնամքի կենտրոն»-ը նոր ծրագիր է իրականացնում

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները: 

Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար:

«‎Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել է ‎«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը: 

 Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Back to top button