
Գոռ Խաչատրյանը՝ վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում ճանաչվել է հաղթող, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Խաչատրյանը խոցել է մրցումային օրվա լավագույն արդյունքը՝ 381 միավոր։

Խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը և Համլետ Կարենյանը միասին 1082 միավորով դարձել են արծաթե մեդալակիր։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան–Անահիտ Սարգսյան–Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Կանանց անհատական պայքարում 375 միավորով հաղթող է դարձել Գոհար Հարությունյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը` 373 միավոր արդյունքով։
Գոհար Հարությունյան–Լիլիթ Մկրտչյան–Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում։




