ԿարևորՀասարակություն

Ավելի մոտ կենդանիներին. «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նոր ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի  «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար:

«‎Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել է ‎ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը: 

Կարդացեք նաև

Back to top button