ԿարևորՍպորտ

Կոնֆերենցիաների Լիգա. «Նոա»-ի մրցակիցների թվում «Չելսի»-ն և ԱՊՕԵԼ-ն են

Մոնակոյում այսօր կայացած վիճակահանությունից հետո հայտնի են այն վեց թիմերը, որոնց հետ կհանդիպի Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբն ՈՒԵՖԱ-ի Կոնֆեդրացիաների լիգայի այս տարվա մրցաշրջանում։

Հայկական թիմը կհանդիպի Անգլիայի «Չելսիի» (արտագնա), կիպրական ԱՊՕԵԼ-ի (տանը), Վիեննայի «Ռապիդի» (Ավստրիա), չեխական «Մլադա Բոլեսլավի» (տանը), սերբական «Բաչկա Տոպոլայի» (արտագնա) և իսլանդական «Վիկինգուրի» (տանը) հետ։

Յուրաքանչյուր թիմ կխաղա վեց տարբեր մրցակիցների հետ՝ երեք խաղ տանը, երեքը՝ արտագնա: Այնուհետև լավագույն ութնյակը կանցնի 1/8 եզրափակիչ, 9-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, իսկ 25-36-րդ տեղերի թիմերը դուրս կմնան մրցաշարից:

Խաղերը նշանակված են հոկտեմբերի 3-ին, հոկտեմբերի 24-ին, նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 12-ին և դեկտեմբերի 19-ին։

Կարդացեք նաև

Back to top button