ԿարևորՄիջազգային

Իսրայելը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունը Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ իրականացնելու համար

Իսրայելը համաձայնել է Գազայում «մարդասիրական դադար» ապահովել՝ երեխաներին պոլիոմելիտի դեմ պատվաստումներ թույլ տալու համար, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Արշավը կսկսվի կիրակի օրը, նախատեսվում է պատվաստել շուրջ 640,000 երեխայի Գազայի հատվածում՝ ասել է ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ռիկ Փիպերկորնը:

Պատվաստումները կանցկացվեն երեք փուլով՝ Գազայի կենտրոնական, հարավային և հյուսիսային մասերում: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մարտերը կդադարեցվեն երեք օր անընդմեջ տեղական ժամանակով ժամը 06:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում:

ՄԱԿ-ի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ Գազայում 25 տարվա ընթացքում պոլիոմելիտի առաջին դեպքից հետո 10 ամսական երեխան հաշմանդամություն է ձեռք բերել:

Կարդացեք նաև

Back to top button