Նոր Գեղիի պարտադրված արտագաղթը
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ նախկին Ինտերնյուսի կազմակերպած ծրագրի շրջանակներում արտագաղթի թեման լուսաբանող լրագրողական խմբի հետ Ալիսա Գևորգյանն օրերս Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում էր, որտեղ նա բացահայտել մի բան, որն արտագղթի ընդհանուր պատկերում ունի, թերևս ոչ ծավալուն, բայց իր ուրույն տեղը: Այն երևի տեղին կլիներ կոչել պարտադրված արտագաղթ, խոսքը զուտ բուժման նպատակով Հայաստանից Եվրոպա մեկնած մարդկանց մասին է, որոնց հիմնական մասն արդեն մտածում է ընտանիքը տեղափոխելու մասին:
Կոտայքի մարզի Նոր Գեղի, նախկինում՝ Ճատկռան համայնքը հայտնի է խնձորի հարուստ տեսականիով ու բերքատվությամբ: Համայնքապետի տեղակալՎանիկ Մնացականյանի տեղեկություներով համայնքն ունի մոտ 6500 բանակիչ, որի մոտ տասը տոկոսը եզդիներ են: Մարդկանց հիմնական զբաղմունքն այստեղ այգեգործությունն ու անասնապահությունն են: Մի մասի զբաղվածության խնդիրն էլ լուծում են տեղի ադամանդի գործարանն ու թռչնաբուծարանը, բայց ինչպես Հայաստանի բոլոր համայնքներում, երիտասարդների զբաղվածության խնդիրն այստեղ էլ արդիական է: Համայնքապետարանի ներկայացուցիչը վստահեցրեց, որ արտագաղթը Նոր Գեղիում, այնուամենայնիվ մեծ չէ, բայց համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում բացահայտվեց մի բան, որն արտագղթի ընդհանուր պատկերում ունի, թերևս ոչ ծավալուն, բայց իր ուրույն տեղը:
Այն երևի տեղին կլիներ կոչել պարտադրված արտագաղթ, խոսքը զուտ բուժման նպատակով Հայաստանից Եվրոպա մեկնած մարդկանց մասին է, որոնց հիմնական մասն արդեն մտածում է ընտանիքը տեղափոխելու մասին:
Անահիտ Աբելյանն ունի երեք զավակ, այժմ միայն մեկն է ապրում Հայաստանում:
Ինն ամիս առաջ հինգամյա տղային տեղափոխեցին Բելգիա, որտեղ հերքվեց լյարդի ցերոզ ախտորոշումը: Տիկին Անահիտի տեղեկություններով պարզապես առկա է լեղանյութի բարձր խտություն, որը դեղորայքով այժմ բուժում են, բայց բուժումը երկարատև է, դեռ տասը տարի տղան պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Տիկին Անահիտի որդու ընտանիքի վերադարձի հարցը մեծ հարցականանի տակ է, ինչպես և նույն՝ Նոր Գեղի համայնքի բնակիչ Սվետա Բաբախանյանի որդու Գերմանիայից վերադառնալու հարցը:
Նոր Գեղիի բնակիչ ազգությամբ եզդի Աշոտը կնոջը մեկ ու կես տարի առաջ բուժման նպատակով տարավ Գերմանիա: Բուժումը բարեհաջող ավարտվելուց հետո վերադարձել են նոր Գեղի, բայց մտքերը դեռ Եվրոպայում են: Աշոտն ասում է, որ հայաստանաբնակ եզդիների մեծ մասն արտագաղթում է Եվրոպա, մասնավորապես Գերմանիա: «Որպես փոքր ազգի ներկայացուցիչ մեզ գրկաբաց են ընդունում»,-ասում է:
Գերմանիան ավելի հաճախ կարոտով հիշում է նարինեն՝ Աշոտի կինը: «Եթե երեխաները մեզ հետ լինեին անպայման կմնայինք»,-ասում է:
Մեր վերջին հերոսը Անդրանիկ Հակոբյանն է՝ ծնունդով Ադրբեջանի Իսմայելի շրջանի Թոյբիշեն գյուղից: 1989 թավակից ապրում է Հայաստանում: Թոյբիշենից գնաց բանակ, վերդարձավ Նոր Գեղի: Եվրոպաներում չի եղել, մեկ անգամ բախտը փորձել է Ռուսատասանում:
Մասնագիըությամբ մեխանիզատոր Անդրանիկը Նոր Գեղիում տուն է կառուցել, երկու զավակ ունեցել ու այգի տնկել: Բախտից չի դժգոհում: «Դժգոհ եմ միայն այն բանից, որ բաքսին քաշեցի, բայց տունը ստիպված եմ փայտի վառարանով տաքացնել»,-ասում է: