
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները:

Դիլիջանում եռօրյա հանդիպման ժամանակ դիվանագետները քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։
Անդրադարձ է կատարվել տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնմանը, ապագա հնարավոր նախաձեռնություններին։





