ԿարևորՍպորտ

Աշխատանքային քննարկում՝ մարզադպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է  մարզադպրոցների տնօրենների հետ: 

Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները: 
Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն: 

«Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ուսումնամարզական ընթացքի համակարգված կազմակերպումից»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:

Հանդիպման ավարտին Արմեն Փամբուխչյանը տվել է մի շարք հանձնարարականներ ու ներկայացրել իր դիտարկումները:

Կարդացեք նաև

Back to top button