
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Կուրչատով քաղաք, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Բոլոր ատոմակայանների անվտանգությունն ու ապահովությունը ԱԷՄԳ-ի հիմնական և հիմնարար մտահոգությունն են»,-ասել է Գրոսսին այցի նախօրեին:
«Ատոմակայանների մոտ ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում միջուկային և ֆիզիկական անվտանգության համար։ Կուրսկի ԱԷԿ մեր այցը թույլ կտա իրավիճակի անկախ գնահատում իրականացնել»,- հավելել է նա:
Գրոսսին ընդգծել է, որ միջուկային օբյեկտների անվտանգությունը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի։




