
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։ Հաջորդ տարեսկզբից եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է Երևանի վարչական տարածքում։
Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն չափը․ հաջորդ տարվանից այն չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Այժմ վերադարձվող գումարի սահմանաչափը 1․5 մլն դրամն է։
Երևանում առաջնային շուկայից բնակարան գնելիս առքուվաճառքի պայամանգիրը մինչև տարեվերջ կնքելու դեպքում շահառուները կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից։ Հաջորդ տարեսկզբից ծրագիրն արդեն Երևանում չի գործի։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ սահմանափակումը մինչև 2022թ․-ը տրված շինթույլտվություններին չի վերաբերում։
«Բնակիչը, որը պատրաստվում է բնակարան գնել առաջին գոտում, եթե շինթոևյլտվությւոնը տրված է 2022թ սեպտեմեբերից հետո, ապա նա Երևանի առաջին գոտում՝ կենտրոնում բնակարան գնելիս չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձից։ Իսկ եթե ավելի վաղ է տրվել, ապա կառուցվող շենքերի համար, եկատմային հարկ վճարողը ունի այդ հնարավորությունը»։
2015թ նոյեմբերից Հայաստանում կատարված օերսնդրական փոփոխություններով վարձու աշխատողներն առաջնային շուկայից բնակարն գնելիս եռամսյակի վերջում հիպոթեքային վարկի տոկոսները հետ են ստանում ՝ վճարած եկմատային հարկի չափով։ 2025-ի հունվարի 1-ից վերադարձվող եկատմային հարկը եռամսյակի կտրվածքով չի կարող գերազանցել 750 հազար դրամը, այժմ վերադարձվող գումարի սահմանաչափը 1․5 մլն դրամն է։ Ծրագիրն ունի տնտեսական ու սոցիալական բաղադրիչ։ 2009-ի ֆինանսական ճգնաժամից հետո շինարարության ոլորտը ծանր վիճակում էր։ Ստագնացիայի, աշխատատեղերի բացակայության պատճառով ոլորտի մասնագետներից շատերն արտագնա աշխատանքի մեկնեցին։
Քաղաքաշինական ու սանիտարական տեսնակյունից կիսատ շենքերը խնդրահարույց դարձան։ Որպես լուծում՝ ներդրվեց եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը։ Բնակարանների պահանջարկը սկսեց մեծանալ՝ խթանելով շինարարության աճի տեմպերը։ Նման ծրագրերը չեն կարող երկարաժամկետ լինել՝ ասում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
«Տնտեսական նպատակը արդարացվեց, սոցիալական նպատակը՝ իրականում չեմ կարծում, քանի որ թեև բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց բնակարան ձեռք բերել, բայց այնուամենայնիվ այդ ծրագրից բնակչության տարբեր խավերը անհամաչափ օգտվեցին։ Ավելի շատ օգտվեցին միջին ու բարձր, քան ցածր շերտը, ինչը նշանակում է բյուջեի միջոցների վերաբաշխում ունեցավ՝ բոլորից դեպի ավելի բարձր եկամուտ ունեցողին, ինչը սոցիալական նպատակ դժվար է համարել»։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը նույնպես կարծում է, որ ծրագրի սոցիալական բաղադրիչը լիարժեք չի իրացվել․ եկամտահարկի վերադարձից հիմնականում օգտվել են միջին ու բարձր եկամուտ ունեցողները։ Ցածր եկամուտ ունեցողների հնարավորությունները սահմանափակ են, ինչն էլ նվազեցրեց ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Բայց որոշակի ազդեցություն ծրագիրն այդուհանդերձ ունեցել է։
«Ծրագրի ներդրումը ենթադրեց անշարժ գույքի շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացում, դա տեղի ունեցավ։ Շուկայի աշխուժացումը բերեց պահանջարկի ավելացման ու գների բարձրացման»։
Անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը զուգահեռ ակտիվացավ շինանյութերի շուկան ու ընդհանրապես շինարարության ոլորտը։ Արդյունքում՝ Երևանն այսօր մեծ շինհրապարակ է հիշեցնում։ Մարզերում նույն ակտիվությունը չգրանցվեց։ Գարծադիրը հույս ունի, որ Երևանից դուրս բնակարանաշինությունը կզարգանա 2025-2029 թվականներին, քանի որ նույն ծրագիրը ևս 4 տարի կգործի մարզերում, հետո արդեն՝ միայն սահմանամերձ համայնքներում։
Եկամտային հարկի վերադարձը էական բեռ է նաև բյուջեի համար։ 2015-ի՝ ծրագրի մեկնարկի համեմատ, վերադարձվող գումարը մի քանի տասնյակ անգամ աճել է։ 2015-ին խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին էր, 2016-ին՝ մոտ 1 մլրդի, իսկ 2017-ին՝ 2-3 մլրդ դրամի մասին։ Հաջորդ տարիներին աճը երկրաչափական պրոգրեսիայով էր։
«Պետական բյուջեից 2021-ին միայն վճարվել է 36 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 52 մլրդ, 2023-ին՝ մոտ 80 մլրդ դրամ։ Սա կարծեք թե պետական բյուջեի վրա նշանակալի բեռ է դարձել։ Նման սահմանափակումները նպատակ են հետապնդում այդ ճնշման չափը որոշակիորեն նվազեցնելու»։
Առաջիկա տարիներին կառավարությունը շարունակելու է սպասարկել ֆիսկալ ծախսերը՝ 50-70 մլրդ դրամի շրջանակում։ Դեռ պաշտոնական որևէ հայատարություն չկա, նախագիծ՝ նույնպես, բայց մամուլում շրջանառվում են տեղակություններ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով վերադարձված գումարները հարկել եկամտային հարկով։ Նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Իրավական ակտերի միասնական հարթակում նույնպես նախագիծը ներառված չէ։




