
Քամալա Հարիսը պաշտոնապես ընդունել է դեմոկրատների թեկնածությունը՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու համար և խոստացել «նոր ճանապարհ» Ամերիկայի համար:
Ելույթ ունենալով Չիկագոյում Դեմոկրատների ազգային համագումարի վերջին օրը, Հարրիսը շեշտը դրել է միասնության վրա՝ խոստանալով առաջնորդ լինել «բոլոր ամերիկացիների համար» և ստեղծել «հնարավորությունների տնտեսություն»:
«Ես սիրում եմ մեր երկիրը իմ ամբողջ սրտով: Ուր էլ որ գնամ և ում հանդիպեմ, տեսնում եմ մի ազգի, որը պատրաստ է առաջ շարժվել, պատրաստ է հաջորդ քայլին և անհավանական ճանապարհորդությանը, որը Ամերիկան է», — ասել է նա:
Նա նաև վերահաստատել է իր աջակցությունը Ուկրաինային, որն ավելի քան երկու տարի պատերազմում է Ռուսաստանի դեմ։
«Որպես նախագահ՝ ես ամուր կկանգնեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է Հարիսը։
Իսրայելի հարցում Բայդենի վարչակազմի դիրքորոշման փոփոխություն չկա, Հարիսն ասել է, որ միշտ պաշտպանելու է Ամերիկայի հիմնական դաշնակցին: Բայց նա նաև նշել է, որ ժամանակն է վերջ տալ Գազայում ավելի քան 10 ամիս տևած պատերազմին:
Հարրիսը քննադատել է «անասելի» բռնությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի Իսրայել ներխուժման ժամանակ, բայց նաև ասել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Գազայում վերջին 10 ամիսների ընթացքում, կործանարար է»:
ԱՄՆ-ում ընտրողները ընտրատեղամասեր կգնան նոյեմբերի 5-ին:




