ԿարևորՄիջազգային

Եգիպտոսը թերահավատ է Գազայում կրակի դադարեցման հնարավորության հարցում

Գազայի բանակցությունների գլխավոր միջնորդ Եգիպտոսը թերահավատություն է հայտնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում բացերը լրացնելու առաջարկի վերաբերյալ, քանի որ ավելի շատ մանրամասներ են ի հայտ եկել Կահիրեում բանակցությունների վերսկսումից մեկ օր առաջ, գրում է Associated Press-ը։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ընդգծել հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի ձեռքբերման հրատապությունը` հայտնել է Սպիտակ տունը:

Եգիպտացի պաշտոնյաները, որոնք եզակի դերում են` որպես միջնորդ և որպես Գազային սահմանակից երկիր, Associated Press-ին ասել են, որ ՀԱՄԱՍ-ը չի համաձայնի առաջարկին մի շարք պատճառներով՝ նաև ելնելով այն զգուշավորությունից, թե արդյո՞ք Իսրայելն իսկապես հետ կքաշի զորքը Գազայից և կավարտի պատերազմը:

Եգիպտացի պաշտոնյաներից մեկը, որն անմիջականորեն տեղյակ է բանակցությունների մասին, ասել է, որ տարաձայնությունների հարթումը պահանջում է գործարքի առաջին փուլի իրականացում, որի համաձայն ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ամենախոցելի քաղաքացիական պատանդներին, որոնք գերի էին ընկել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button