
Արթուր Ադամյանի դիմաց սեղան է, որի վրա 7 օր հաց չի դրվել։ Փոխարենը դրվել է տետր, մեջը գրվել 6400 անուն։ Այսքան մարդ կիսում՝ Ադամյանի՝ հացադուլի պատճառ դարձած պահանջը․ վերականգնել Գյումրու՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլիմից հայտնի շենքը։
«Հացադուլիս 7-րդ օրն է, բուն նպատակը շենքի կյանքը փրկելն է, երկաթե կաղապարների մեջ գոնե առնեն, մինչև տարիների ընթացքում փորձեն վերականգել։ Արդյունք կա, բայց շոշափելի չէ։ Ավելի շատ ժողովրդի կողմից ուշադրությունը կա, միանալը, պահանջ ձևավորելը։ Սա ավելի կարևոր է, քան արձագանքը իշխանությունների կողմից․ դա վաղ թե ուշ լինելու է»։
Խորհրդային ֆիլմից հայտնի շենքը 2009 թվականից սկսած փլուզվում է՝ ասում է Արթուր Ադամյանը։ Սա կանխելու համար կայացրած ծայրահեղ՝ հացադուլի որոշումը արդարացված է համարում։
«Հացադուլն անժամկետ է, ես կարող եմ շատ երկար գնալ։ Թող իմ երեխես էլ ասի՝ պապաս զոհվավ հանուն էս շենքի»։
«Կոնկրետ այս պատին ու շինությանը նայելով ես տեսնում եմ մի շատ մեծ պատմություն, որը սկիզբ է առնում դեռ Ալեքսանդրապոլում՝ 1879 թվականին, երբ Խաչատուր Աբովենցը կառուցեց իր առանձնատունը, որը ծառայում էր որպես եկամտաբեր տուն։ Եվ 1984 թվականին արդեն Ալբերտ Մկրտչյանի կողմից նկարահանվում է «Մեր մանկության տանգոն» կինոնկարը և այս շենքը դառնում է հանրահայտ»։
«Վառեմ-մարեմ» արտահայտությունը թևավոր խոսք դարձավ այս պատշգամբից․ հենց դեմ դիմաց Միքայել Վարդպարոնյանը ստեղծեց «Վառեմ-մարեմ» արհեստանոցը։ Պատրաստ է պատշգամբի ու արհեստանոցի մեջտեղում հայտնված բոլոր հյուրերին պատմել ֆիլմի ու շենքի պատմությունը։
«Ի սկզբանե շենքը կառուցվել է սև տուֆից, ամբոջղությամբ սև է եղել, սակայն երբ Նիկոլայը ժամանում է Ալեքսանդրապոլը, տեսնում է, որ Ալեքսանդրապոլը սև է ու տխուր՝ ռուսական ճարտարապետությանը ոչ համահունչ, և հրաման է արձակում, որ բոլոր այս շենքերի ֆասադները ներկվեն տարբեր գույների։ Սա հենց այդ ներկի շերտն է մնացել՝ ճաչճչաք, մաշած»։

Բայց խնդիրը միայն արտաքին տեսքը չէ՝ ասում է Միքայելը»։ Շենքը Գյումրու այցեքարտերից է, ամենաայցելված վայրերի ցանկում՝ առաջատար և իսկապես ունի վերականգնման կարիք․
«Խիստ վթարային վիճակում է, օր առաջ եթե ստացվի իր վերակառուցումը, դա կփրկի էս շենքը, ամեն մի ուժեղ քամուց, ուժեղ անձրևից շենքն ավելի շատ է վնասվում ու անդառնալի վնասներ է կրում։ Շենքի վերակառուցումը միանշանակ օգտակար է լինելու ոչ միայն ինձ, այլ ամբողջ Գյումրիի համար։ Շենքը գտնվում է Կումայրի արգելոց թանգարանի ցանկում, հետևաբար իր տեսքի փոփոխությունը անփթույլատրելի է, պետք է վերակառուցել, վերականգնել»։
Անձնական քմահաճույք չէ․ սա գաղափարական հարց է՝ պնդում է Արթուր Ադամյանը ևս։ Ինչո՞ւ վտանգել կյանքը հանուն մի շենքի․ պատասխանի փոխարեն հարց է հնչում․ բա վաղն իմ երեխային ի՞նչ պատասխան տամ․

«Ես կապ չունեմ այս շենքի հետ ընդհանրապես, բայց ես ունեմ խորը ցավ, որ իմ պապս ժամանակին մեզ թողեց 5 կինոթատրոն Գյումրիում, հիմա մնացել է մեկը, ու այն էլ գյումրեցոնցը չէ, սեփական է։ Ես խորը ցավ եմ ապրում, որ վաղը իմ տղան կարող է ինձ հարց տալ՝ պապա, էս բալկոնը, էս շենքերի ճակատագիրն ի՞նչ էղավ։ Բա ես ի՞նչ պատասխան տամ։ ես մեծ հպարտությամբ էսօր մտնում եմ Գյումրիում գործող Ձիթողցոնց տուն-թանգարանը, որովհետև իմ հայրը ժամանակին այն տեղ ռեստավրացիա է արել ու ես իմ հոր հիշատակը էնտեղից եմ ստանում։ Հպարտանում եմ, որ իմ հայրը էս երկրի մեջ քարը քարին ունի դրած։ Եվ սա անկեղծ մի քայլ է, որ վաղն իմ տղեն էլ կարա գա ու ասի, որ այս շենքը փորձեց կամ փրկեցղ իմ հայրը։ Սա շատ կարևոր սկզբունք է ինձ համար»։
Անցած տարվերջին հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը ցանկանում է վերանորոգել շենքը։ Գործընթացը դեռ որոշակի հանգուցալուծման չի եկել։ Հայտնի է, որ առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ շենքի վերականգնման վերջնաժամկետ կսահմանվի 2027 թվականը։




