ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Բիզնես շահե՞ր, թե՞ քաղաքական նպատակներ․ Մոսկվան դժգոհում է հայկական կոնյակի որակից

Հայկական կոնյակը ռուսական շուկայում կրկին խնդիրների առջև է կանգնել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան հետազոտել է խանութներում վաճառվող կոնյակն ու պարզել, որ  դրանք անվտանգ չեն։ Նշվում է, որ ուսումնասիրվել է հայկական 10 խոշոր արտադրողների 20 ապրանքանիշի շուրջ 200 նմուշ։ Ըստ ռուսական աղբյուրների` 10-ից 9-ում խախտումներ են հայտնաբերվել։ Հայկական կողմը Մոսկվայից պաշտոնական նամակ կամ ծանուցում չի ստացել։ Կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ ծագել էին նաև 2023-ին։ Այդ ժամանակ Հայաստանից ալկոհոլային արտադրանք տեղափոխող բեռնատարներին Վերին Լարսի անցակետում չէր թույլատրվում հատել ՌԴ սահմանը։

ՍԱՏՄ-ն ռուսական կողմից հայկական կոնյակի որակի հետ կապված նամակ կամ ծանուցում չի ստացել՝ «Ռադիոլուրին» փոխանցում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից։  Ռուսաստանյան խանութներում վաճառվող հայկական կոնյակների 90 տոկոսն «անվտանգ» չէ, արտադրանքի մոտ կեսը խաղողի սպիրտ չի պարունակում՝  նշվում  է «Հակակոնտրաֆակտ» ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։ 

«Հակակոնտրաֆակտ»-ը 2011-ից ՌԴ-ում գործող հասարարակական կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակներից մեկը արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության ու կեղծարարության դեմ պայքարն է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ուշադրություն է հրավիրում հենց այն փաստին, որ հետազոտության հեղինակը ոչ թե պետական, այլ հասարակական կառույց է։

«Սա ՌԴ-ն չէ, այլ մի ասոցիացիա, որի մեջ տարբեր հասարակական կազմակերպություններ են, անգամ՝ գարեջուր արտադրող ՍՊԸ է, գնացել է, ստուգել, բացահայտել է ու դիմել է ռուսական կառույցներին։ Այնքանով, որքանով տեսանելի է, բիզնես է, քան քաղաքականություն»։

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ ուսումնասիրվել է հայկական 10 խոշոր արտադրողների 20 ապրանքանիշի շուրջ 200 նմուշ։ Դրանք ձեռք են բերվել դաշնային առևտրային ցանցերում և հանձնվել ուսումնասիրության Համառուսաստանյան ԳՀԻ անկախ լաբորատորիայում։ Հետազոտության հեղինակները իրավապահ մարմիններին՝ խնդրելով  լրացուցիչ վերահսկողություն սահմանել։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, կարդում ենք։

«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում, 10 նմուշներից 9-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կեսում հայտնաբերվել են ոչ խաղողի սպիրտ։ Եվ միայդիմել են ն 23 նմուշներն են լիովին համապատասխանել ԳՕՍՏ-ին և ՌԴ օրենսդրությանը ասոցիացիան դիմել է գլխավոր դատախազություն և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»՝ խնդրելով լրացուցիչ վերահսկման միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ՝ նկատի ունենալով այն, որ ներկրվող բեռը տարանցվում է Վրաստանի Հանրապետությունով, և միջոցներ ձեռնարկել շրջանառության սահմանափակման համար մանրամեծածախ ցանցերում»։ 

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում հայկական կոնյակի մասին կարծիքները միանաշանակ չեն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ այդ շուկայում իրականում խնդիրներ կան։ Բազմաթիվ տնտեսվարողներ, նրա խոսքով,  կեղծ կոնյակ են արտահանում, ինչն էլ միջազգային շուկայում հարվածի տակ է դնում հայկական կոնյակի վարկանիշը։ Տնտեսագետը հիշեցնում է նաև, որ առաջիկայում հրաժարվելու ենք «Հայկական կոնյակ» անվանումից։ Ըստ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, որն ամբողջապես ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից `առավելագույնը տասնչորս տարի անց հայկական կոնյակը այլևս չի կարող «կոնյակ» կոչվել հայաստանյան շուկայում, իսկ շուրջ քսանհինգ տարի անց՝ նաև արտերկրի շուկայում։

«Ռուսական շուկան այն ավանդական շուկան է, որտեղ արտահանվում է  հայկական կոնյակի հիմնական մասը։ Այստեղ կուտակված հարցեր  կան, որոնք բնականաբար երբևէ պետք է բարձրաձայնվեին։ Այս առումով համարում եմ, որ պահանջը օբյեկտիվ է։ Հայաստանը ինքը պետք է  այդ խնդիրներով մտահոգվի»։

Կոնյակի արտահանման հետ կապված խնդիր Հայաստանն ուներ նաև 2023-ին։ Այդ ժամանակ  Հայաստանից ալկոհոլային արտադրանք տեղափոխող բեռնատարներին Վերին Լարսի անցակետում թույլ չէր տվում հատել ՌԴ սահմանը։

Կառավարությունը Հայաստանից կոնյակի սպիրտի արտահանման համար տնտեսավարողներին աջակցություն է տրամադրում։  Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ խաղողի մասով մոնիթորինգ է իրականացվել և պարզվել, որ պահանջարկն ավելացել է։

«Արտահանված յուրաքանչյուր 1 բացարձակ լիտր կոնյակի սպիրտի դիմաց   100 դրամ աջակցություն է ցուցաբերվում։ Ծրագիրը նախորդ տարի էլ ենք արել ու ազդեցությունը թողել է պահանջարկի վրա։ Մնացորդները նվազել են ու նոր սպիրտի արտադրության կարիք է առաջացել»։

2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր: 2020-2022թթ Հայաստանից արտահանվել է շուրջ 17 մլն լիտր կոնյակի սպիրտ: 2023 թվականին աջակցության տրամադրման պայմաններում արտահանման ծավալները զգալիորեն ավելացել են: 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 12.4 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հայաստանից արտահանվող այս ապրանքի հիմնական գործընկերը ՌԴ-ն է։

Կարդացեք նաև

Back to top button