ԿարևորՀասարակություն

ՌԴ-ում պնդում են, որ խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չէ

Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։

Ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ հայաստանյան տասը խոշորագույն արտադրողներից։ Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի դաշնային մանրածախ ցանցերի խանութներից և ստուգման են ուղարկվել Գարեջրագործության, ոչ ալկոհոլային և գինեգործական արդյունաբերության համառուսական գիտահետազոտական ​​ինստիտուտի անկախ լաբորատորիա:

«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում նորմերին և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը»,- ասվում է հետազոտության մեջ։

«Անտիկոնտրաֆակտը» դիմումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ սահմանելու խնդրանքով։

Կարդացեք նաև

Back to top button