
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ պետքարտուղար Անտոնի Բլինկենը օգոստոսի 17-ին կմեկնի Իսրայել։ Այս մասին ասված է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելի գրավոր հայտարարության մեջ։
Բլինկենը օգոստոսի 17-ին կմեկնի Իսրայել՝ շարունակելու ինտենսիվ դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի և պատանդների ու բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար՝ հիմնվելով այսօր ԱՄՆ-ի կողմից Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ ներկայացրած մերձեցման առաջարկի վրա:
Այս առաջարկը կնպաստի Գազայում հրադադարի հաստատմանը, բոլոր պատանդների ազատմանը, Գազայում մարդասիրական օգնության բաշխումը ապահովելուն և տարածաշրջանում կայունության պայմաններ ստեղծելուն»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով, պետքարտուղարը «կընդգծի, որ տարածաշրջանի բոլոր կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից կամ այլ գործողություններից, որոնք կարող են խաթարել համաձայնագիր կնքելու հնարավորությունը»։




