Հյուսիսային Կորեան վերաբացում է իր սահմանները զբոսաշրջիկների համար
Հյուսիսային Կորեայում մեկ քաղաք կվերաբացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար՝ Covid-ի համաճարակի պատճառով շուրջ հինգ տարվա փակ սահմաններից հետո, ըստ տուրօպերատորների, հայտնում է BBC-ն։
Չինաստանում գործող առնվազն երկու օպերատոր հայտարարել են, որ շուտով զբոսաշրջիկներին կթույլատրվի այցելել լեռնային հյուսիսային Սամջիյոն քաղաք:
Հյուսիսային Կորեան փակել էր սահմանների համաճարակի սկզբում՝ 2020 թվականի սկզբին և սկսել է նվազեցնել սահմանափակումները միայն անցյալ տարվա կեսերին:
Սահմանների փակմամբ նաև դադարեցրեցին ներմուծվել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչը հանգեցրել էր սննդի պակասի, ինչն էլ ավելի վատթարացավ երկրի միջուկային ծրագրի պատճառով միջազգային պատժամիջոցների պատճառով։
«Առայժմ միայն Սամջիյոնը պաշտոնապես հաստատվել է, բայց մենք կարծում ենք, որ Փհենյանը և այլ վայրեր նույնպես կբացվեն»,- ասված է Shenyang’s KTG Tours-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Պեկինի Koryo Tour-ում ասված է, որ զբոսաշրջիկները դեկտեմբերին հնարավոր է կարողանան այցելել Հյուսիսային Կորեայի այլ վայրեր: