ԿարևորՄիջազգային

Անգլիայի կողմից մատակարարված տանկերն Ուկրաինան օգտագործել է Կուրսկ ներխուժման ժամանակ

Մեծ Բրիտանիայի կողմից նվիրաբերված Challenger 2 տանկերը Ուկրաինան օգտագործել է Ռուսաստան իր անսպասելի ներխուժման շրջանակներում, հաստատել է բրիտանական աղբյուրը, հայտնում է BBC-ն։

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանում, թե կոնկրետ ինչ բրիտանական զինատեսակներ է օգտագործում Ուկրաինան։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի տարածք Կիևի ներխուժումից հետո գերատեսչությունը կրկնել է, որ Ուկրաինան «հստակ իրավունք» ունի օգտագործելու Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարված զենքերը «ինքնապաշտպանության համար»:

«Դա չի բացառում գործողությունները Ռուսաստանի ներսում»,- հավելել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Նվիրատվության գործընթացում մենք հստակեցնում ենք, որ սարքավորումները պետք է օգտագործվեն միջազգային իրավունքի համաձայն»:

Դա նշանակում է, որ հակատանկային հրթիռները, հրետանին, զրահատեխնիկան և Մեծ Բրիտանիայի կողմից նվիրաբերված այլ զինատեսակներ կարող են օգտագործվել Ուկրաինայի հարձակման ժամանակ:

Այնուամենայնիվ, կա բացառություն Մեծ Բրիտանիայի «Storm Shadow» հրթիռների համար, որոնք ի սկզբանե մատակարարվել էին այն պայմանով, որ դրանք չեն արձակվի Ռուսաստանի ներսում գտնվող թիրախների վրա:

Back to top button