ԿարևորՀասարակություն
Խծաբերդ գյուղն ամբողջությամբ ավերվել է
Ադրբեջանի կողմից օկուպացված Խծաբերդ գյուղն ամբողջությամբ ավերվել է։
Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է արբանյակային լուսանկարներ, որոնք արձանագրում են շենքերի, տների և ախոռների հիմնահատակ ավերման փաստը։
«Ինչպես օկուպացված Արցախի մյուս բնակավայրերում, այնպես էլ այստեղ, տեղի է ունեցել իրենց տներից վտարված արցախցիներին պատկանող ունեցվածքի լայնածավալ կողոպուտ»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի X-ի գրառման մեջ։