ԿարևորՀասարակություն

Նոր ծառեր՝ Կենտրոն վարչական շրջանում

Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած, ձևախեղված ծառերը փոխարինվել են նորերով: Թեղիները հեռացվել են, փոխարենը տնկվել է 175 արճվան ծառատեսակ (հուդայածառ), հայտնում են քաղաքապետարանից։

Նշվում է, որ նորատունկ ծառերը 10 տարեկան են, որոնք առաջիկա տարիներին արդեն կդառնան սաղարթախիտ ու  ստվեր կապահովեն:

Back to top button