Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Նիժնի Նովգորոդի շրջանում գտնվող «Սավասլեյկա» ավիաբազայի վրա
Չորեքշաբթի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի շրջանում գտնվող «Սավասլեյկա» ավիաբազայի վրա, գրում է BBC-ին։
Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետ Գլեբ Նիկիտինը հաստատել է անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին տեղեկությունը՝ հայտնելով, որ Կուլեբակիում, որը Սավասլեյկային հարակից քաղաք է, գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ «օդանավի տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակումը ճնշելու համար»։
«Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա Telegram-ում։
Նշվում է, որ Սավասլեյկայից մինչև Ուկրաինայի սահմանը մոտավորապես 650 կմ է: Մասնավորապես, այս օդանավակայանում տեղակայված են ՄիԳ-31 ինքնաթիռներ և «Կինժալ» հրթիռների կրիչներ։ Ուկրաինայում Սավասլեյկայից ՄիԳ-31-ի թռիչքների ժամանակ պարբերաբար հայտարարվում է օդային հարձակման նախազգուշացում։