ԿարևորՄիջազգային

Մասկի հարցազրույցը Թրամփի հետ ուղեկցվել է տեխնիկական խնդիրներով

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հետ Իլոն Մասկի հարցազրույցն ուղեկցվել է տեխնիկական խնդիրներով։ Մասկը տեխնիկակական խափանումը բացատրել է կիբերհարձակմամբ, հայտնում է BBC-ն։

Նրա բնորոշմամբ «լայնախոհ ընտրողներին» ուղղված զրույցը սկսվել է ավելի քան 40 րոպե ուշացումով, քանի որ շատ օգտատերեր դժվարացել են միանալ եթերին։

Զրույցը սկսվելուց հետո Իլոն Մասկն ասել է, որ ենթադրյալ կիբերհարձակումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում Թրամփի ասելիքը լսելու «արգելք» կա:

Երկու ժամ տևած զրույցի վերջում Մասկը վերահաստատել է իր աջակցությունը Թրամփին և կոչ արել չափահաս ընտրողներին աջակցել հանրապետական արշավին:

Առայժմ պարզ չէ, թե որն է X-ի աուդիո զրույցի տեխնիկական խնդիրների պատճառը կամ ով կարող է կանգնած լինել ենթադրյալ հարձակման հետևում:

Back to top button