ԿարևորՄիջազգային

Կալիֆոռնիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 6,6 կմ հյուսիս-արևելք։ Օջախը ընկած է եղել 12,1 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա:

Back to top button