ԿարևորՄշակույթ

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը` փլուզումից առաջ և հետո

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ջանքերով վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ներկայացրել են պարսպի աշտարակի լուսանկարները՝ փլուզումից առաջ և հետո։

Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը 2023 թ․ մայիսին  մասամբ փլուզվել էր՝ փակելով ճանապարհը։ ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել էին ճանապարհը:

Ավելի վաղ՝ մինչև քարաթափումը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ:

Պարսպի նորոգման աշխատանքները շարունակվում են ԿԳՄՍ նախարարության պատվերով և վերահսկողությամբ։

Հաղպատի վանքը, հայկական ամենախոշոր վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Լոռու մարզում՝ Հաղպատ գյուղի բարձունքում։

Վանքի կառուցումն իր ճարտարապետական հուշարձաններով սկսվել և ավարտվել է X-XIII դարերում։

Հաղպատի վանական համալիրը 1996 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Back to top button